Կասեցվել է «Էսկո Ֆինանս» ՍՊԸ լիցենզիան
Կենտրոնական բանկի նախագահի նոյեմբերի 21-ի թիվ 1/1208 Ա որոշմամբ կասեցվել է «Էսկո Ֆինանս» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 227 լիցենզիայի գործողությունը մինչև 2013 թ.-ի հոկտեմբերի 15-ը: Այս մասին տեղեկացնում ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև կասեցումը ծագած գրավատան պարտավորությունների հետ: