Ոստիկանությունը փախչող հանցագործներից մեկին վնասազերծել է (լուսանկարներ)

Ինչպես նոյեմբերին 23-ին հայտնել էր Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:20-ի սահմաններում, ավտովթար էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում: Իրար էին բախվել «Լադա 110» մակնիշի 27 ՏՕ 162 համարանիշի, «Մերսեդես» մակնիշի 34 ՕT 686 համարանիշի և «Լանդ Կռաուզեռ Պռադո» մակնիշի 06 ԼՕ 777 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ Գ. Շամշյանի՝ նոր մանրամասներ են ի հայտ եկել, համաձայն որի՝ պարզվել է, որ վթարից առաջ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ քաղաքի տներից մեկում բնակարանային գողություն է տեղի ունեցել: Իսկ հանցագործները գողոնով նշված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով են: Ոստիկանությունը դարանակալում և հետապնդում է հանցագործներին, մի քանի անգամ կանգնելու զգուշացումներ է տալիս: Ըստ ֆոտոլրագրողի, ավտոմեքենայում եղել են 3 հոգի, որոնցից 2-ը վթարից հետո դիմում է փախուստի, իսկ մեկին հաջողվում է վնասազերծել: Ավտոմեքենայում հայտնաբերվում է նաև գողոնը, որտեղ, ըստ տեղեկությունների, լինում են նաև ոսկյա զարդեր: Հանցագործը տեղափոխվում է Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ քննություն է սկսվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց:

Մտավախություն կար, որ հնարավոր է տեղի ունենար վառելանյութի արտահոսք, ինչի համար վթարի վայր էին ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ 1 մարտական հաշվարկով, որոնց աշխատանքները ղեկավարում էր Երևան քաղաքի հրշեջ ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Արտակ Կարապետյանը և Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ վթարը տեղի էր ունեցել ավտոմեքենաների մրցավազքի հետևանքով, ինչը, սակայն, պետք է հաստատվեր կամ հերքվեր քննության ընթացքում: Դեպքի վայր էին ժամանել նաև Ոստիկանոսւթյան քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ քննիչ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս