ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալն ընդունել է ԼՂՀ երիտասարդական պատվիրակությանը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, նոյեմբերի 26-ին ընդունել է ԼՂՀ երիտասարդական պատվիրակությանը, կազմված Արցախի պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Հանդիպումը կայացել է նախարարության կողմից իրականացվող “Մեթոդական ուսուցողական աջակցություն ԼՂՀ պետական երիտասարդական քաղաքականությանը և հասարակական կազմակերպություններին” ծրագրի շրջանակներում:
Նախարարի տեղակալը հյուրերին է ներկայացրել Հայաստանում պետական երիտասարդական քաղաքականությունը, պատմել վերջին 3 տարիներին իրականացված մի քանի ծրագրերի մասին, որոնք կազմում են այսօրվա քաղաքականության հիմնաքարերը: Նա խոսել է նաևԵրիտասարդության ազգային զեկույցի, 2013 թ-ի առաջնահերթությունների մասին` կարևորելովհատկապես հասարակական սեկտորի հետ համագործակցությունը: “Այդ պրակտիկան, պետք էներդրվի նաև ԼՂՀ-ում”- նշել է Ա. Քարամյանը:
Հյուրերն անդրադարձել են իրենց հետաքրքրող երկու խնդիրների, նախ իրականացնել ԼՂՀերիտասարդության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն, և երկրորդ՝ զարգացնել ոչֆորմալ կրթությունը: “Երկու դեպքում էլ մեզ պետք են այստեղի մասնագետների աջակցություննու խորհրդատվությունը՝ տեղում մեր թիմերը ձևավորելու համար”,- ասել է ԼՂՀ մշակույթի,սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակից ԱրմինեՀայրապետյանը:
Արցախի պատվիրակությունը Երևանում կլինի մինչեւ նոյեմբերի 30-ը: Այստեղ նրանք կծանոթանան նախարարության կողմից իրականացված ծրագրերին, կլինեն ՀՀ Գեղարքունիքի եւԼոռու մարզերում, կմասնակցեն «Գավառ TV» հեռուստաընկերության կազմակերպած կլորսեղանին, փոխանցում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը