Հրանտ Բագրատյանը՝ ՀԱԿ-ի այլընտրանքային թեկնածո՞ւ

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, մեր տեղեկություններով, պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում: Հ. Բագրատյանն այդ քայլին չի դիմի միայն մի դեպքում` եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը:

Սակայն, ըստ մեր աղբյուրների, Բագրատյանն իր մտադրությունից չի հրաժարվի, եթե Լ. Տեր-Պետրոսյանի փոխարեն ՀԱԿ-ից առաջադրվի մեկ այլ թեկնածու, ասենք, Լևոն Զուրաբյանը, կամ Կոնգրեսը որոշի պաշտպանել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Բագրատյանը որպես իր գաղափարակիցներ՝ տեսնում է ՀԱԿ այն գործիչներին, ովքեր դեմ են ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը:

Եթե Հրանտ Բագրատյանն իսկապես առաջադրի իր թեկնածությունը, ապա դա կհանգեցնի ՀԱԿ-ի հերթական, գուցե նաև վերջնական պառակտմանը, որը կարող է հանգեցնել քաղաքական իրականությունից այդ կառույցի վերջնական դուրսմղմանը: Ինքը` Բագրատյանը, այս մասին հրաժարվում է հրապարակայնորեն խոսել, սակայն իր մտադրությունների մասին բաց և անկեղծ խոսում է ՀԱԿ անդամ պատգամավորների և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս