Դատարանը «նետ խրեց» սիրող սրտերի մեջ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բ. Շ.-ի գործով դատաքննությունը:

Բ. Շ.-ն ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով նախատեսված հանցանքում և դատապարտվել տուգանքի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000  դրամի չափով:

Նշենք, որ Բ. Շ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մարտի 15-ին փոխադարձ համաձայնությամբ փաստացի ամուսնացել է 1996թ. ծնված Ն. Ա.-ի հետ: Ըստ մեղադրանքի՝ համատեղ ամուսնության ընթացքում 18 տարին լրացած Բ. Շ.-ն սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած Ն. Ա.-ի (փաստորեն իր կնոջ) հետ, որի հետևանքով վերջինս հղիացել է:

Շ.-ի  նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը մնում է  անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս