«Դուշանբեն» Երևանում
Կենտրոնական բանկի նախագահի նոյեմբերի 21-ի որոշումով գրանցվել է «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի «Դուշանբե» մասնաճյուղը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Նշենք, որ «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ»-ը Ավանգարդ Ինվեստ ՈՒՎԿ ՓԲԸ-ի իրավահաջորդն է, որը գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի Խորհրդի 2007 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 391 Ա որոշմամբ (լիցենզիա թիվ՝ 21, գրանցման վկայական՝ 21): 2011 թվականի օգոստոսին Ավանգարդ Ինվեստի սեփականատիրոջ փոփոխության կապակցությամբ Ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցվել է մինչ 2011 թվականի դեկտեմբերը: Ընկերությունն իր ակտիվ գործունեությունը վերսկսել է 2012 հունվարին, և Հայաստանի Կենտրոնական Բանկի Խորհրդի 2012 թվականի փետրվարի 3-ի թիվ 1/70 Ա որոշման համաձայն վերանվանվել է «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ: