Բարսելոնան կխաղա Ալավեսի դեմ առանց իր առաջատարների
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան որոշել է հանգիստ տալ իր թիմի առաջատարներին Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի «Ալավեսի» հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Football Espana-ն:
Հանդիպմանը չեն մասնակցի կիսապաշտպաններ Անդրես Ինյեստան և Չավին, պաշտպան Խերարդ Պիկեն, դարպասապահ Վիկտոր Վալդեսը և հարձակվող Լիոնել Մեսսին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր «Ալավեսին» 3:0 հաշվով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը