Բաժիններ՝

7 րոպեանոց հայհոյանք սահմանային գոտում. խմիչքը ներսից էր

Նոյեմբերի 26-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում: Պարզվել է, որ Երևան-Շարմ-Էլ-Շեյխ  չվերթի ուղևորներից մեկը` 1969 թ. ծնված Նվեր Մ.-ն, ուղևորների հաշվառումն անցնելուց հետո, սահմանապահ գոտում, ոգելից խմիչք օգտագործած անհիմն վիճաբանել է սահմանապահ գոտու  ծառայողների հետ` նրանցից պահանջելով իր ուղեբեռի կտրոնը, այնուհետև ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` մոտ 5-7 րոպե հայհոյել է նրանց:  Նվեր Մ.-ն  բերման է ենթարկվել բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք:

Նախկին վարորդը հարյուր դոլար է թռցրել
Նոյեմբերի 26-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արգավանդ գյուղից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Գագիկ Պ.-ին: Պարզվել է, որ նա եղել է 1951 թ. ծնված Վազգեն Պ.-ի նախկին վարորդը և օգոստոսի 9-ին գտնվելով վերջինիս ամառանոցում` նրա անդրավարտիքի գրպանից գողացել է 100 դոլար: Կատարվում է հետաքննություն:

Երկուսը բռնվեցին, մեկը թռավ (առայժմ)
Նոյեմբերի 26-ին, ժամը 17.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1995թ. ծնված Լիպարիտ Ա.-ն և 1995 թ. ծնված Ռոլանդ Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Լիպարիտ Ա.-ն և Ռոլանդ Մ.-ն  Արմավիրի ավտոկայանի տարածքում վիճաբանել են   1994 թ. ծնված  Արսեն Մ.-ի և ոմն Էդգարի հետ, որի ընթացքում ստացել են վնասվածքները:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Արսեն Մ.-ն Նալբանդյան գյուղից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ իր մոտ եղած դանակով ինքն է հարվածել Լիպարիտ Ա.-ին և Ռոլանդ Մ.-ին: Արսեն Մ.-ն ձերբակալված է: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Էդգարի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս