Սուքիասյանը չի բացառում իր թեկնածության առաջադրումը

Վերջերս տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարող է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Խ. Սուքիասյանն, ըստ էության, չի հերքել այդ տեղեկությունները: Մեր թղթակցի հարցին` հնարավո՞ր է` առաջադրեք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Խ. Սուքիասյանը պատասխանել է. «Եկեք անձերի հարցը չբերենք առաջ: Կարևորը համակարգային հարցերն են։ Պարզ է, որ ինչ-որ անձեր գալու են, իրենց գաղափարներով, արժեքներով։ Սակայն եկեք չկենտրոնանանք դրա վրա»։

Խ. Սուքիասյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի հոկտեմբերի 20-ի համարում։

Տեսանյութեր

Լրահոս