Բաժիններ՝

Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերը կօտարվեն

Կառավարության հոկտեմբերի 18-ին ընդունած որոշմամբ համաձայնություն է տրվել օտարել Դավթաշեն, Եղնիկ, Կաթնաղբյուր, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն համայնքների սեփականություն հանդիսացող հողերը: Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Կառավարության հիմնավորմամբ` այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թ.-ի սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) և հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր -ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացվող հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պահանջներից:

Ընդունված որոշմամբ սահմանվում է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ձեռք բերողը ՀՀ-ն է, որի անունից հանդես է գալիս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: Հողամասի վաճառքի գինը սահմանված է կառավարության 2010 թ.-ի սեպտեմբերի 16-ի որոշմամբ ամրագրված հողի օտարման և փոխհատուցման սկզբունքների, 2012 թ.-ի սեպտեմբերի 6-ի որոշումներով հաստատված Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պահանջների հիման վրա: Վերոհիշյալ համայնքների ավագանիների որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը որոշվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել ՀՀ-ին՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագիրն իրականացնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս