Բաժիններ՝

Մխիթարյան երևույթը

Նախորդ մրցաշրջանում Ուկրաինայի լավագույն ռմբարկուի տիտղոսը նվաճելու համար պահանջվեց 14 գոլ: «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ ցուցանիշը գրանցեց մրցաշարային ճանապարհի 37-րդ տոկոսին` սահմանելով արդյունավետության նոր ռեկորդ:

Հայ կիսապաշտպանի մոտ անակնկալ ի հայտ եկած ռմբարկուական ունակություններն արժանի են առանձին խոսակցության, գրում է Команда-ն:

Մենք դեռ բազմիցս կընդգծենք, որ նման տեմպերով Մխիթարյանի համար մեծ դժվարություն չի լինի գերազանցել Սերգեյ  Ռեբրովի և Մաքսիմ Շացկիխի ձեռքբերումը, ովքեր մեկ առաջնության ընթացքում կարողացել են 22-ական գոլ խփել:

Սակայն հարցը դա չէ, այլ այն, որ առանց իր արդյունավետ հարվածների էլ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ամենաօգտակար ֆուտբոլիստն է ուկրաինական լիգայում:

Մխիթարյանի հիմնական հաղթաթուղթն է բոլոր խաղային դրվագներում հաջող կողմնորոշվելու ունակությունը: Նա ոչնչով չի զիջում փորձառու հենակետային կիսապաշտպաններին, մենապայքարներից չի խուսափում: Մի խոսքով` թիմային խաղացող է:

Մխիթարյանը մասնակցում է իր թիմի ամեն երկրորդ գրոհին, բայց միևնույն ժամանան նա «Շախտյորի» առաջատարն է, ով աչքի է ընկնում արագ հարձակվողական գործողություններով: Հատկանշական է, որ, խաղաժամանակի հիմնական մասն անցկացնելով մրցակցի դարպասի մոտ, հայ ֆուտբոլիստը հասցնում է կազմակերպել դոնեցկյան թիմի ամեն 10-րդ արագ գրոհը: Այլ կերպ ասած` բոլոր գործերի վարպետ է. սկսում է, շարունակում և ավարտում:

Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն անընդհատ շարժման մեջ է, ինչը թույլ է տալիս նրան գնդակը ստանալ` երբ դեմքով դեպի դարպասն է: Հենրիխը կարողանում է շրջանցել պաշտպաններին ու մեն մենակ դուրս գալ դարպասապահի դեմ: Նույնիսկ նա ավելի հաճախ է հայտնվում խաղից դուրս վիճակում, քան առաջ քաշված հարձակվողները:

Ուշադրության է արժանի նաև դեպի դարպասը կատարած հարվածների դիպուկությունը: Դրանց 70 տոկոսից ավելին ուղիղ դարպասին են, ընդ որում երեքից մեկը` գոլ: Հետաքրքիր է, որ ընթացիկ մրցաշրջանի հերոսը բոլոր 14 տուրերում կարողացել է սպառնալ «Շախտյորի» մրցակցի դարպասներին:

Նման վիճակագրական տվյալներին միայն նախանձել կարելի է, ու միևնույն է` հնարավոր չէ բացահայտել այս ֆուտբոլիստի երևույթը: Տպավորություն է ստեղծվում, որ խաղադաշտում Հենրիխ Մխիթարյանը կարողանում է անել ամեն ինչ: Չանցնի սուր փոխանցումը, նա կխլի գնդակը, նշանակետին չհասնի` կխաղարկի թիմակիցների հետ…

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս