Բաժիններ՝

Շախտյորը կամային հաղթանակ է տանում (տեսանյութ)

Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրի մեկնարկային խաղում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ Մարիուպոլի «Իլիչևեցի» նկատմամբ և շարունակում է բացարձակ արդյունքով (36 մ.) գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի հավաքականի առաջատար, Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն Ռմբարկու Հենրխ Մխիթարյանը «հանքափորների» մեկնարկային կազմում էր և կրկին ամենաակտիվն էր խաղադաշտում, թեև չդարձավ գոլի հեղինակ:

Առաջին խաղակեսում Մխիթարյանը 2 անգամ շատ մոտ էր հանդիպման հաշիվը բացելուն, սակայն մի դեպքում մեր կիսապաշտպանի հարվածը շեղ ստացվեց, մյուս դեպքում էլ հիանալի գործեց մրցակցի դարպասապահ Ռուստամ Խուջամովը: «Հանքափորներն» անընդհատ ուժեղացնում էին ճնշումը մրցակցի դարպասին, և թվում էր՝ գոլն անխուսափելի է: Գոլը կայացավ, բայց աչքի ընկան «Իլիչևեցի» ֆուտբոլիստները. 37-րդ րոպեին հյուրերի սուր հակագրոհն արդյունավետ եզրափակեց Ռուսլան Ֆոմինը:

Ընդմիջումից հետո Միրչա Լուչեսկուի սաները շատ ավելի տրամադրված մտան խաղադաշտ և 53-րդ րոպեին արդեն 2:1 հաշվով առջևում էին հաշվի մեջ: 48-րդ րոպեին աչքի ընկավ Իլսինյոն, իսկ 5 րոպե անց՝ Տարաս Ստեպանենկոն: Վերջին րոպեին Հենրիխ Մխիթարյանը միայնակ դուրս եկավ Խուջամովի առջև և կարող էր դնել հանդիպման վերջակետն ու 15-րդ գոլը խփել ընթացիկ մրցաշրջանում, սակայն կրկին դարպասապահը գերազանց գործեց: «Շախտյոր» – «Իլիչևեց»՝ 2:1:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս