Բաժիններ՝

Ռեալն առավելություն ունի Ֆալկաոյի համար պայքարում. Տրաբուկի

ՖԻՖԱ-ի իտալացի հայտնի գործակալ Մարկո Տրաբուկին գնահատել է «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի՝ «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունները:

««Ռեալում» հրաշալի հասկանում են, որ եթե ֆուտբոլիստը չտեղափոխվի արքայական ակումբ հունվարին, ապա նա կուժեղացնի Չեմպիոնների լիգայում թիմի հիմնական մրցակիցներին: Ֆալկաոն և «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյն նույն գործակալն ունեն, ինչը որոշակի առավելություն է տալիս արքայական ակումբին: Չնայած իմ տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթին» լրջորեն հավակնում է կոլումբիացուն: Այս պայքարում չի կարելի թերագնահատել նաև «Չելսիին»: Այսօր Ֆալկաոն աշխարհի լավագույն 5 հարձակվողական ոճի ֆուտբոլիստներից մեկն է», – Տրաբուկիի խոսքերը մեջբերում է «Իզվեստիա» թերթը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031