Համակարգն ինքնասպանություն գործել չի կարող, բայց մարդիկ կարող են
«Հետաքրքիր ֆոնոմեն է: Այս պահին դեռ մոտ 50 հոգի ակտիվորեն ցանկություն ունեն վերականգնելու կուսակցությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը:
Անդրադառնալով կուսակցության գործունեությանը` Սամվել Շահինյանը նշեց, թե ինքը համոզված է, որ այսօր իր կուսակցության գաղափարները պահանջված չեն: «Կարծում եմ` հինգ տարի հետո շատերը կգան այն եզրահանգման, որ մերն է ճիշտ ճանապարհը: Համակարգն ինքնասպանություն գործել չի կարող, բայց մարդիկ կարող են: Համակարգը միշտ գտնում է ճանապարհներ: Կա նաև միջոցների խնդիրը: Ես սեփական միջոցները քամուն չեմ տա: Երբ ազգը չունի գաղափար, գործել ազգային գաղափարների հիմքում՝ անիմաստ է»,- ասաց Սամվել Շահինյանը:
Սամվել Շահինյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: