Բաժիններ՝

Վիլանովա. Բարսելոնան Պեպեի մասին ֆիլմ չի պատրաստել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Դեպորտիվոյի» հետ հանդիպումից առաջ խոսել է Պեպեյի մասին պատրաստված տեսանյութի մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ իր գլխավորած «Բարսելոնան» չի տարբերվում Գվարդիոլայի գլխավորած թիմից: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
«Ես առանձնապես տարբերություն չեմ տեսնում Գվարդիոլայի գլխավորած «Բարսելոնայի» և այն թիմի միջև, որը խաղում է այսօր: Խաղաոճն ու կազմը պահպանել ենք: Այդուհանդերձ, կատարելությունը սահմաններ չունի, և ես տեսնում եմ, որ կարող ենք բարելավել խաղը:
Ինչ վերաբերում է Պեպեի մասին ֆիլմին, ոչ ոք կոնկրետ խաղացողի հատուկ չի նկարել: Բայց ինչ-որ մեկն, ըստ ամենայնի, իմ խոսքերը սրտին մոտ է ընդունել ու որոշել է Պեպեի հարվածների մասին ֆիլմ պատրաստել: Դա ամենևին էլ բարդ չէ. համացանցում կարելի է գտնել դրա համար անհրաժեշտ բոլոր նյութերը: Եթե նման տեսանյութ գոյություն ունի, ապա այն մեր պատրաստածը չէ»,- ասել է Վիլանովան:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս