Ըստ երգչուհու, այս տեսահոլովակին կհաջորդի նաև երկրորդը: Տեսահոլովակը նկարահանվել է երգչուհու՝ «Հարսի շոր» երգի հիման վրա:
Կոբրան» նախատեսված է 13 մարդու փոխադրման համար, որի քաշը 6 տոննա է, իսկ արագությունը՝ 110 կմ/ժամ: Հակաականային ամրություն ունեցող այդ մեքենան ի վիճակի է ետ մղել ռադիոակտիվ և քիմիական հարվածներ: Մեքենայի վրա կարելի է տեղակայել զենքի տարբեր տեսակներ:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնում են, որ քաղաքապետը հանձնարարել է նաև պարտավորություններից խուսափելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվել պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ` ընդհուպ հողամասերի, շենքերի կամ շինությունների նկատմամբ առկա իրավունքների դադարեցում:
Այս մասին 168.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այսօր պարզաբանում է ներկայացրել՝ պատասխանելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այն պնդմանը, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ հակասում են սահմանադրությանը։
Էկվադորի իշխանությունները առաջարկել են Ջուլիան Ասանժին տեղափոխել Շվեդիա: WikiLeaks-ի հիմնադիրը կարող է վկայություններ տալ Ստոկհոլմում, որը պահանջում է նրան արտահանձնել՝ կապված սեքսուալ բնույթի գործողությունների գործի հետ, սակայն պայմանով, որ նա գտնվելու է Էկվադորի պաշտպանության տակ: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»:
«Իշխանության համար ամենահարմար թեկնածուն էս ընտրությանը նորից Բաղդասարյան Արթուրիկ խաղացնելու… Էդ թվարկած ընկերները, իհարկե, Ռոբերտ Քոչարյանն անցանկալի է, որովհետև նա իշխանական այս վարչախմբի համար մահ կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրար դեմ դուրս գան, հնարավոր չէ, իսկ Գագիկ Ծառուկյանի պարագան կլինի 2008թ. Արթուր Բաղդասարյանի կրկնությունը, դրա համար էլ Ադիբեկյանը կրկնել է այն, ինչ ասացի»:
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ առկա է Ռուսաստանի կողմից իրավիճակի ապակայունացման ու սադրանքների գնալու սպառնալիք.
Սամվել Կարապետյանը նկատեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունում պետք է բարձրաձայնել հայկական հուշարձանների պահպանության խնդիրը:
WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Մա՛հ Ֆրանսիային», «Ալլահ աքբար»: Ադրբեջանական ոստիկանությունն արագորեն ցրել է ակցիայի մասնակիցներին՝ ձերբակալելով մի քանի ցուցարարի: Ակցիայի հետ կապված՝ որոշակի ժամանակով դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը Ֆրանսիայի դեսպանատանը հարակից փողոցներով:
Գործարար Վահագն Հովնանյանի կարծիքով, սիրիահայերն այսօր իրոք դժվարությունների մեջ են, նրանց պետք է օգնել, քանի որ «նրանք եկել են իրենց տուն, այլ ոչ՝ օտար երկիր»:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 1.100.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 404-406.5 դրամով և վաճառվում է 407.75-410 դրամով:
Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի վրա գտնվող գինու-կոնյակի գործարանի մուտքի մոտ վրաերթի է ենթարկվել 1949 թ. ծնված Սևակ Սերոբյանը, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Ադիբեկյանի այսօրվա հայտարարությունները կարելի է որակել նաև՝ որպես Գագիկ Ծառուկյանին իշխանության համար ցանկալի ընդդիմադիր թեկնածու տեսնելու արտահայտություն: Ու հենց այդ համատեքստում է ուշագրավ դառնում Ծառուկյանին Քոչարյանից 20 տոկոս ավելի «վարկանիշ» հատկացնելու հանգամանքը: Այսինքն` Ադիբեկյանի շուրթերով իշխանությունը Գագիկ Ծառուկյանին հասկացնում է, որ անգամ Ռ. Քոչարյանի առաջադրվելու դեպքում՝ ինքն առնվազն 20 տոկոսով ավելի ձայն կստանա երկրորդ նախագահից` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Կապանաձեն ներկաների ուշադրությունը հրավիրել է Վրաստանի անջատողական շրջաններում տիրող իրավիճակի, Վրաստանի սահմաններին անցկացվող մասշտաբային զորավարժությունների և տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա: Իր ելույթում Կապանաձեն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգության այժմեական խնդիրներին և այդ հարցում վրացական կողմի ակնկալիքներին:
2011 թ. աճել են արտահանման ծավալները, ինչին մեծապես նպաստել է վերամշակող արդյունաբերությունը: Ընդհանրապես՝ արդյունաբերության երկնիշ աճը 2011 թ. վկայել է տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին՝ հօգուտ արտադրական ճյուղերի:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում (2:1) կարմիր քարտ ստացած տանտերերի կիսաշատպան Ջոնջո Շելվին նշել է, որ խաղադաշտը լքելու ընթացքում բղավել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի վրա, քանի որ վերջինս իրեն մատնել է մրցավարի առաջ:
«Բիզնես սկսելու համար չկա ավելի լավ վայր, քան Հայաստանն է, գուցե միայն Սիլիկոնային հովտում»,- ասաց Շ. Գրիֆինը՝ ավելացնելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում մարտահրավերներ կան, և իրականում բիզնես սկսելու լավ հնարավորություններ կան, որոնք պարզապես անհրաժեշտ է նկատել:
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել Խոսրովի անտառում շարունակվող ապօրինությունների կապակցությամբ: Բնապահպանները նաև փաստեր են հավաքել իրենց նկատածը ավելի առարկայական ցույց տալու համար: Հայտարարության մեջ մասնավորապես գրված է.
Այսօրվանից սկսած տոմսերը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից բացի կվաճառվեն նաեւ «Հյումել» խանութների ցանցում:
Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի բոլոր կետերին առանձին անդրադառնալն, իհարկե, անշնորհակալ զբաղմունք է: Եթե բոլոր կետերին անդրադառնանք` հայերենը կմոռանանք: … Առաջին հայացքից՝ տարօրինակ թվացող այդ գործելաոճը միանգամայն համապատասխանում է Ր. Հովհաննիսյանի ազգային հոգեկերտվածքին: Նա, ի դեպ, սովորության համաձայն՝ ուղղակիորեն չի հայտարարել ընտրություններում առաջադրվելու մասին, այլ ընդամենն ասել է, որ առաջիկա 100 օրը նվիրելու է նախագահի «քաղաքացիական թեկնածուի կերտմանը»: 92 օր հետո կարող է պարզվել, որ Ր. Հովհաննիսյանը գտել է այդ թեկնածուին, և դա Սերժ Սարգսյանն է:
«Ես մի պահ պատկերացնում եմ ինձ Ծառուկյանի փոխարեն. եթե ես լինեի Ծառուկյանը, ես միանգամից կկանխեի, որովհետև դա առաջին հերթին իմ պատիվն ա, եթե իմ ազգականներից մեկն ինչ-որ վատ արարք է անում, դա առաջին հերթին իմ պատիվն է, դրա համար ինձ թվում է` պարոն Ծառուկյանը շատ բաներից տեղյակ չէ, որովհետև, եթե տեղյակ լիներ` կթողնե՞ր, որ սենց բաներ կատարվեին, որ 37 տարեկան ծառերը կտրեի՞ն»,- ասաց Ա. Մեհրաբյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ շաբաթվա երկրորդ օրերին:
168.am-ի տեղեկություններով` նախորդ շաբաթ տեղի է ունեցել ԵԿՄ Մեծամորի տարածքային կազմակերպության ժողովը, որի ժամանակ կառույցի ղեկավար է ընտրվել Աշոտ Գրիգորյանը, ով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի եղբայրն է:
«Ես կարծում եմ, եթե կառավարությունը վատ է աշխատում, հարկավոր է այդ մասին ասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գործարար Վահագն Հովնանյանը:
Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է օգնել պատանիներին ձեռք բերելու արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ և խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջև:
Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունն այս տարի զբաղեցրել է 32-րդ տեղը՝ 77 մլրդ ռուբլի (շուրջ 2.5 մլրդ դոլար) հասույթով: 2011թ. արդյունքներով` «Տաշիրն» ունեցել է 35 700 աշխատող։ Ի դեպ, թեև տարեկան կտրվածքով «Տաշիրի» հասույթը շուրջ 20% աճ է գրանցել, այնուամենայնիվ, ընկերությունը նախորդ տարվա 30-րդ տեղից երկու կետով ներքև է իջել։
Թուրքական անվտանգության ուժերը ներկայումս սկսել են հերթականությամբ «մաքրման» մեծ օպերացիաներ ձեռնարկել երկրի հարավարևելյան շրջաններում: Թուրքական բանակի ուշադրության կենտրոնում են հատկապես Հաքքարի և Շըրնաք նահանգները, որոնցում էլ մեկնարկել են «մաքրման» օպերացիաները: Այդ նահանգները բաժանվելու են առանձին շրջանների, որոնցում էլ նախ մեկուսացվելու, ապա նաև ոչնչացվելու են քուրդ զինյալները: