
Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակներ է պատրաստում

Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակներ է պատրաստում: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Սոնա Շահգելդյանը: «Շատ զբաղված եմ: Զուգերգեր եմ պատրաստում: Դրսում համերգներ ունեմ: Բացի դա էլ, մասնակցում եմ տեղի համերգներին: Զբաղվածությանս հետ մեկտեղ, հասցրել եմ տեսահոլովակ նկարահանել: Այն արդեն պատրաստ է: Երգը կոչվում է «Վերև նայիր»:
Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությանն Արսեն Գրիգորյանը: Տեսահոլովակս նկարահանել է Նժդեհ Հարոյանը, ով իր աշխատանքային գործունեությունը դրսում է ծավալում»,- ասաց Սոնան:
Ըստ երգչուհու, այս տեսահոլովակին կհաջորդի նաև երկրորդը: Տեսահոլովակը նկարահանվել է երգչուհու՝ «Հարսի շոր» երգի հիման վրա: