Ռուսաստանի կողմից կա ապակայունացման և սադրանքների սպառնալիք. Վրաստանի ԱԳՆ
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ առկա է Ռուսաստանի կողմից իրավիճակի ապակայունացման ու սադրանքների գնալու սպառնալիք.
«Վրաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ, և հատկապես ԱԳՆ-ը բազմիցս հայտարարել են, որ ապակայունացման ու սադրանքների սպառնալիքը տեղ չունի նախընտրական շրջանում: Հենց այս ժամանակ են պլանավորվել ռուսական «Կովկաս 2012» լայնամասշտաբ զորավարժությունները, ինչի համար էլ մենք միջազգային հանրության ուշադրությունը բևեռել ենք այդ հանգամանքի վրա:
Պատահական չէ, որ ռուսական մարտական ուղղաթիռը ներխուժել է վերահսկվող տարածք՝ խախտելով Վրաստանի օդային տարածքը: Չի կարելի պատահական համարել նաև օկուպացված տարածքներում ռուսական ռազմական ստորաբաժանումների կենտրոնացումը: Հետևաբար, հաշվի առնելով այդ հանգամանքները և մեր ունեցած փորձը՝ պետք է նշել, որ, բնականաբար, գոյություն ունի ապակայունացման և սադրանքների փորձի սպառնալիք»: