Բաժիններ՝

ԱԻՆ փրկարարների մանկապատանեկան թիմը Բելառուսում մասնակցել է վարժանքների

Այս գիշեր Բելառուսից Երևան են վերադարձել ՀՀ ԱԻՆ փրկարարների մանկապատանեկան թիմը, որը սեպտեմբերի 17-23-ը մասնակցում էր կրթական-առողջապահական «Զուբրյոնոկ» կենտրոնում կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին:

ԱԻՆ լրատվական ծառայությունից 168am-ին հայտնում են, որ այնտեղ թիմեր են ներկայացված եղել տարբեր մայրցամաքների 14 երկրներից (Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Ադրբեջան, Լատվիա, Լիտվա, Ղազախստան, Կորեայի Հանրապետություն, Մոլդովա, Ուկրաինա, Լեհաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Սերբիա):

Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է օգնել պատանիներին ձեռք բերելու արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ և խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջև:

ԱԻՆ պատանեկան թիմում ընդգրկված էր 12-16 տարեկան 7 երեխա (2 աղջիկ և 5 տղա): Հավաքի ընթացքում նրանք մասնակցել են հրշեջ, փրկարարական, առաջին բուժօգնության թեմաներով և գեղարվեստական տարբեր մրցույթների ու դաշտային ուսումնավարժությունների` պարգևների արժանանալով «Տասնամյակի դեբյուտ» և «Լավագույն թերթ» անվանակարգերում: Սեպտեմբերի 21-ի միջոցառումների շարքում «Զուբրյոնոկ» հավաքում նշվել է նաև ՀՀ Անկախության օրը, և Հայաստանի հիմնը հնչելու ժամանակ բոլոր երկրների թիմերը ոտքի են կանգնել` որպես հարգանքի նշան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930