Բաժիններ՝

Արգելանքը չի նշանակում՝ սեփականությունից զրկել. ՊԵԿ-ը պատասխանում է ՄԻՊ-ին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այսօր պարզաբանում է ներկայացրել՝ պատասխանելով  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այն պնդմանը, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ հակասում են սահմանադրությանը։

 

Հիշեցնենք, որ ՄԻՊ գրասենյակը հակասահմանադրական էր համարել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի դրույթները, որով Հայաստանում Պետական եկամուտների կոմիտեին իրավունք է վերապահում՝ գործարարների, անհատ ձեռներեցների և այլ հարկատուների կողմից չկատարված հարկերի չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնել:

 

Կարդացեք նաև

ՄԻՊ-ի համոզմամբ, այս դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին, որի համաձայն՝  ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ՝ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի։ ՄԻՊ-ն արդեն դիմել է Սահմանադրական դատարան։ Սակայն ՊԵԿ-ն, իր հերթին, պարզաբանում է ներկայացրել, որտեղ որպես գլխավոր հակափաստարկ՝ նշվում է, որ օրենքի նշված դրույթն ու դրա կիրառումը չի ենթադրում և չի առաջացնում սեփականության իրավունքի փոփոխություն հարկ վճարողի համար, այսինքն՝ «սեփականությունից զրկում» չի կարող համարվել:

Ստորև կարող եք կարդալ ՊԵԿ պարզաբանումն ամբողջությամբ։

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի վերաբերյալ

 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի  «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածը Սահմանադրական դատարանում վիճարկելու առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի համաձայն գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Արգելադրման ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային պարտավորությունների չափով: Նշված պարտավորությունների առկայությունը, որը կարող է հավաստվել ինչպես հարկ վճարողի կողմից` ներկայացվող հաշվարկներում և հաշվետվություններում, այնպես էլ հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման արդյունքում կազմվող ստուգման ակտում, այն  իրավական հիմքն է, որի առկայության դեպքում  կարող են կիրառվել իրավական հետևանքներ:

Օրենքի նշված դրույթի տառացի և բառացի մեկնաբանությունը, ինչպես նաև դրա կիրառումը չի ենթադրում և չի առաջացնում սեփականության իրավունքի փոփոխություն հարկ վճարողի համար, հետևաբար` «սեփականությունից զրկում»: Այն առկա պարտավորության ապահովման  միջոց է, որի իրավական հիմնավորումը ամրագրված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 04.11.1950թ. Հռոմում ստորագրված կոնվենցիայի 1952 թվականին Փարիզում ստորագրված արձանագրության 1-ին հոդվածում, համաձայն որի`

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության և այն պայմաններով, որ նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտումպետությանայնպիսիօրենքներկիրառելուիրավունքին, որոնքնաանհրաժեշտէհամարում, իր հիմնական շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերիկամմյուստուրքերիկամտուգանքներիվճարումնապահովելուհամար»:

Միջազգային նորմի այս դրույթի կիրառմամբ աշխարհի շատ զարգացած երկրներում  գործում է հարկային մարմնի կողմից պարտավորությունների ապահովման նպատակով արգելանքի ինստիտուտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս