
«Արմավիան» Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան չվերթներ կիրականացնի

2012-ի հոկտեմբերի 30-ից «Արմավիա» ավիաընկերությունը կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի Գերմանիայի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Ֆրանկֆուրտ: Ինչպես 168.am-ին հայտնեցին «Արմավիա»-ից, Ֆրանկֆուրտը գտնվում է Մայնի երկու ափերին և Եվրոպայի խոշորագույն տրանսպորտային ու ֆինանսական կենտրոնն է:
Ֆրանկֆուրտի օդանավակայանը (Fraport) մայրցամաքային Եվրոպայի ամենամեծ օդանավակայանն է և անգլիական Հիթրոուից հետո Եվրոպայի մեծությամբ երկրորդ օդանավակայանը, և խոշորագույն «կապող օղակ» է:
«Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ շաբաթվա երկրորդ օրերին: