Իսկ մեր դիտարկմանը, թե Մուրադ Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրենց ընկերությունը որևէ առնչությունի չունի Կապանի ջուրն աղտոտման հետ, և, որ ջուրն աղտոտվում է հեղեղումների հետևանքով, Սյունիքի մարզպետն պատասխանեց. «Իմանաս, որ իրենց գործունեության հետ էր կապված ուղղակի: Հենց տրակտորը հանեցին թե չէ` ջրի աղտոտվածությունը վերջացավ»:
Մեր պաշտոնյաների գործունեության արդյունավետության վերաբերյալ կարող են տարբեր կարծիքներ լինել՝ լավ կամ վատ։ Սակայն մի բանում նրանց ունակությունն անգերազանցելի է. կարողանում են խոսքն այնպես կառուցել, որ ոչ ոք ոչինչ չհասկանա։ Այսինքն՝ պատասխանել հարցին և միաժամանակ՝ չպատասխանել։
Հավաքի հիմնական նպատակը «Ադրբեջանի դիվանագիտության հիմնական ուղղությունների որոշակիացումն ու պետության ղեկավարի կողմից համապատասխան հանձնարարություններ տալն է»: «Նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ խորհրդակցությունը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-23-ին», -ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, իր հերթին, Դամասկոսում հանդիպումներ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և պաշտոնատար այլ անձանց հետ՝ հայտարարելով, որ հակամարտության լուծման ճանապարհները պետք է փնտրել Սիրիայում և սիրիական ընտանիքներում:
Մաղադանոսը հայտնվում է մարգերի վրա վաղ գարնանը և մինչև աշուն ապահովում է մեզ օգտակար նյութերով։
Միայն 2012 թվականի օգոստոսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 19,2%-ով: Մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 380,1 հազ. տոննա բեռ, որից 169,2 հազ. տոննան՝ ներմուծման, 49 հազ. տոննան՝ արտահանման և 161,9 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում:
Ձայներ նմանակողը (մանրապատումների գրքից)
Ծովախեցգետինները` պահածոյատուփում
Իր հերթին Սալեհին հաստատել է «Իրանի անսահման աջակցությունը Սիրիայի կառավարության կողմից երկրում անվտանգությունը և կայունությունը վերականգնելուն ուղղված ջանքերին»:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից այսօր հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվար-օգոստոսին տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 8.3%-ով։
Շաշկինը կարևորել է Աֆղանստանում տարվող օպերացիաներին Վրաստանի ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն է տալիս սեփական ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ միջազգային պայքարում և համաշխարհային կայունության ու անվտանգության ապահովման գործում: Շաշկինը հավելել է, որ Վրաստանը կշարունակի իր տարածքով ՆԱՏՕ-ի ռազմական բեռների տարանցումը դեպի Աֆղանստան:
Ըստ e-gov.am ինտերնետային ռեսուրսի, այս տարվա հունվարի 1-ից մինչև օգոստոսի 26-ը տարբեր գերատեսչությունների կողմից կատարվել է 1 անձից գնման 360 գործարք, որից 238-ը շինարարական աշխատանքներ են՝ 10.9 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։
Ողջունելով ԼՂՀ խորհրդարանականների այցը Ազգային ժողով, Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, նշելով, որ սա համայն հայության տոնն է` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան նախատեսում է հատուկ բանագնաց ուղարկել Չինաստան, որը այս հարցը կլուծի դիվանգիտական ճանապարհով:
«Բավական է` նշեմ մեկ թիվ. Հայաստանում ինչ հարստություն և եկամուտ կա, դրա 37 տոկոսը ժողովրդինն է, 63 տոկոսը` 40 ընտանիքինը… Ես ասում եմ բոլորին` մեծահարուստներին, օլիգարխներին` պիտի կիսվե´ք, այս երկրում ձեզ այսքան չի հասնում: Ուզում եք սա սոցիալիզմ համարեք, բայց ես սոցիալիստ չեմ, բայց գտնում եմ, որ ժողովրդի հետ պետք է կիսվեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Փյունիկ ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը որոշում է կայացրել թողնել մեծ ֆուտբոլը: Այս կապակցությամբ լեգենդար ֆուտբոլիստը հանդես է եկել հայտարարությամբ.
Ես կարծում եմ, որ համալսարանում պետք է ավելացնել գիտահետազոտական բաղադրիչը, որը կարող է նպաստել ոչ միայն մրցունակ մասնագետներ պատրաստելու գործընթացին, այլեւ արտերկրից ուսանողների ներգրավմանը: Մենք ակնկալում ենք, որ առկա ներուժը նպատակային օգտագործելու դեպքում Ֆրանսիական համալսարանը կարող է դառնալ տարածաշրջանում ֆրանսիական մշակույթի կենտրոն՝ միաժամանակ նպաստ բերելով մեր երկրում բարձրագույն կրթության որակի բարելավմանը»,- մասնավորապես նշել է նախարարը։
«Ենթադրում եմ, որ ընդամենը որոշ ստվերային ուժեր շահագրգռել են Ռուսաստանին բոյկոտել հայկական իշխանի ներմուծումը, քանի որ Հայաստանը ձկան ռուսաստանյան շուկայում դիրքային առավելություն ունի, ինչն անհանգստացնում է մյուս արտադրողներին»,- այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Հայ ձկնաբույծների միավորում» հ/կ գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը:
«Հուսով եմ՝ Ավետիսյանը ժամանակ կգտնի և կկարդա հայոց լեզվի բացատրական բառարաններից մեկն ու այսուհետ կտարորոշի առաջարկել և առաջադրել բառերի տարբերությունը: Կարծում եմ նաև, որ հանրապետական պատգամավորը ճիշտ կանի հարազատ կուսակցությանը բացատրություններ տալ, թե Գյումրիում կայացած ընտրությունների ժամանակ ում թեկնածությունն էր նա պաշտպանում և արդյոք բավարար չեն ապացույցներն առ այն, որ վերջինս դեմ է գնացել ՀՀԿ-ի կայացված որոշմանն ու արդյոք չի սատարել ՀՅԴ-ի թեկնածուին»:
Երգչուհին իր facebook-յան էջում կիսվել է ընկերների հետ իր ուրախությամբ՝ նշելով. «Մենք երջանիկ ենք, որ բալիկ ենք ունենալու: Ուստի, մեզ համար այս կարևոր և ուրախ պահն ամբողջությամբ վայելելու համար, հետաձգել ենք մեր աշխատանքային հանդիպումները»:
Հայաստանը, որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախի հիմնահարցը ստանա արդարացի լուծում: Նա այս գործում մեծապես կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը: Աժ փոխնախագահի խոսքերով` այլևս փաստ է Արցախում ժողովրդավարական անկախ պետության կայացումը, ինչի լավ վկայությունն էին նաև վերջերս կայացած խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, որոնք միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի:
Նորաբաց բաժանմունքում առաջին քաղաքացուն անձնագիր տրամադրելուց հետո սկսվել է առաջին աշխատանքային օրը նոր պայմաններում, իսկ առջևում հերթական անձնագրային բաժանմունքների բացումն է ոչ միայն Երևանում, այլև հանրապետության այլ քաղաքներում:
Հայաստանաբնակ եզդի ազգի ներկայացուցիչների մեջ ներազգային բախումները շարունակվում են: Եթե նախկինում եզդի առաջնորդները վիճում էին իրենց կրոնի և մշակույթի առանձնահատկությունների և պատմության շուրջ, ապա այսօր խնդիրն այլ է. խնդիրը աշխարհի եզդիների առաջնորդ Թահսին Բեգի ազգային պատկանելությունն է:
«Ուղղակի խայտառակություն է, խայտառակություն: Կարևորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, պետբյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները միչև հիմա ավարտված չեն, ու պարզվում է` լրացուցիչ գումարներ պետք է պետությունը հատկացնի»,- վրդովված ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հարցի քննարկումը նախատեսված է հոկտեմբերի 1-ին:
Հայ «աստղերը» համարում են, որ ոչ միշտ է պետք տարբերվել և ոչ հաճախ է պետք «ի ցույց դնել սեփական և դիմացինի մարմնի բարեմասնությունները»:
Փաստաթղթում խոսքը երկու պարտքերի՝ 189 մլն և 300 մլն դոլարի մասին է: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղրղըզստանի 2005թ. սեպտեմբերի 5-ից կուտակված 189 մլն դոլար պարտքն ամբողջ ծավալով կներվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես: Մնացած պարտք (սկսած 2009-ի փետրվարի 3-ից, կազմում է 300 մլն դոլար) աստիճանաբար կներվի 2016-ից սկսած՝ 10 տարվա ընթացքում՝ հավասար բաժնեմասերով:
«Ես չեմ կարող ՀԱՊԿ երկրների կողմից ռազմական գործողությունների դեպքում Հայաստանին տրվելիք օգնության ողջ սպեկտորը պատկերացնել: Դժվար է ասել՝ ո՞ր պետությունը մեզ օգնություն կտրամադրի: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ Հայաստանին ռեալ օգնություն կտրամադրի Ռուսաստանը, նման պայմաններում հնարավոր է նաև Բելառուսը: Ղազախստանը ևս խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, բայց սա դեռևս երաշխիքներ չի տալիս, որ նրանք մեզ կօգնեն»:
Ադրբեջանի հաջորդ քայլը կլինի Ռամիլ Սաֆարովի սպանությունը, որի համար, իհարկե, կմեղադրվեն հայերը. «Արդյունքում ադրբեջանցիները կսկսեն վատ տրամադրվել հայերի նկատմամբ: Ադրբեջանական իշխանությունն այս քայլի կարիքն ունի, քանի որ ոչ թե ադրբեջանցիներն են ցանկանում պատերազմել հայերի դեմ, այլ Ադրբեջանի ղեկավարությունը»:
«Նա, ով, ի վերջո, կդառնա 2013-ի արշալույսին նախատեսված հավաքական պայքարի կրողը՝ ես, թե մեկ ուրիշը, պետք է կյանքի կոչի մի քանի հիմնական պահանջներ: Մեր օղակված հայրենիքը, որտեղ ես չեմ ծնվել, բայց ուր 20 տարուց ավելի է՝ վերադարձել եմ, պետք է անցկացնի 1991-ի հետխորհրդային անկախությունից ի վեր իր առաջին ժողովրդավարական ընտրությունները: Հայաստանը կարիք ունի նոր դե յուրե նախագահի: Վերջապես ազգին կպատկանի մի Սահմանադրություն, որ այլևս չի լինի լոկ փաստաթղթային»: