«Հայաստանյան ձկնամթերքը գրեթե մրցակից չունի ռուսական շուկայում»

«Ենթադրում եմ, որ ընդամենը որոշ ստվերային ուժեր շահագրգռել են Ռուսաստանին բոյկոտել հայկական իշխանի ներմուծումը, քանի որ Հայաստանը ձկան ռուսաստանյան  շուկայում դիրքային առավելություն ունի, ինչն անհանգստացնում է մյուս արտադրողներին»,- այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Հայ ձկնաբույծների միավորում» հ/կ գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը:

Ըստ նրա`պատճառը  կարող է լինել այն, որ համային և որակային առումներով հայաստանյան ձկնամթերքը գրեթե մրցակից չունի ռուսական շուկայում: Նրա խոսքով` դա է պատճառը, որ դրա գինը բավական բարձր է, մեծ է նաև պահանջարկը:

Նշենք, որ նախօրեին Ռուսաստանը ներկայացրել է ձուկ արտահանող չորս տնտեսությունների ցանկը և անհանգստություն հայտնել, որ դրանք սննդի անվտանգության հետ կապված չափանիշներին անհամապատասխանություն ունեն:

Արթուր Աթոյանի հաղորդմամբ՝ այդ չորս տնտեսություններն են՝ «Յունիֆիշ» ՍՊԸ, «Դմիտրի» ՍՊԸ, «Գոս» ՍՊԸ «Ակվատեխ ավտոմատիկա» ՓՊԸ:  Վերջիններիս արտադրանքը կրկնակի անգամ պետական մակարդակով ուսումնասիրության կենթարկվի և’ Հայաստանի, և´ Ռուսաստանի լաբորատորիաներում:

Ա. Աթոյանի հաղորդմամբ`Ռուսաստանը կենսաբանական ուսումնասիրության ոչ մի արդյունք չի ներկայացրել. «Հայաստանում անցկացվել է կրկնակի հետազոտություն, որը ցույց է տվել, որ որևէ անհամապատասխանություն չկա: Կազմակերպություններից մեկի օգնությամբ շուկան ուսումնասիրելու նպատակով Մոսկվա ուղարկվեց ուսումնասիրող խումբ: Պարզվեց, որ  հայկական ֆիրմաների անվան տակ իրացվում են հայկական ձկնամթերքներ»:

Ա. Աթոյանը տեղեկացրեց, որ ձկան ռուսաստանյան շուկայում հայկական ձկնամթերքի հիմնական մրցակիցները Թուրքիան ու Նորվեգիան, սակայն վերջինս չցանկացավ նրանց մեղադրել:

Խոսելով ձկան մեջ աղիքային ցուպիկի առկայության մասին`Արթուր Աոյանիը նշեց, որ  ձուկը նման կոմպոնենտ ունենալ չի կարող. «Ձուկը բավական նուրբ և մաքրասեր կենդանի է: Հնարավոր չէ, որ ճանապարհին ջերմային պայմանները չպահպանելու արդյունքում ձկան մեջ աղիքային ցուպիկ առաջանար»:

 

Տեսանյութեր

Լրահոս