Րաֆֆու «ուղեգիծը»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր, ինչպեսև հայտարարվել էր` հանդես եկավ «ուղեգծային» ելույթով:

«Ամեն ինչ անելու եմ իմ թեկնածության առաջադրման, եթե պետք լինի՝ բացառման համար: Ես հաջորդ 100 օրը կնվիրեմ հինավուրց Հայաստանի ժամանակակից պետության նախագահության՝ քաղաքացիական համոզիչ թեկնածության ձևավորմանը: Նա, ով, ի վերջո, կդառնա 2013-ի արշալույսին նախատեսված հավաքական պայքարի կրողը՝ ես, թե մեկ ուրիշը, պետք է կյանքի կոչի մի քանի հիմնական պահանջներ: Մեր օղակված հայրենիքը, որտեղ ես չեմ ծնվել, բայց ուր 20 տարուց ավելի է՝ վերադարձել եմ, պետք է անցկացնի 1991-ի հետխորհրդային անկախությունից ի վեր իր առաջին ժողովրդավարական ընտրությունները: Հայաստանը կարիք ունի նոր դե յուրե նախագահի: Վերջապես ազգին կպատկանի մի Սահմանադրություն, որ այլևս չի լինի լոկ փաստաթղթային».- ասաց Հովհաննիսյանը:

Ելույթից հետո Ր. Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հստակեցրեց, որ իր ելույթը թեկնծության մասին էր. «Ես ամեն ինչ անելու եմ իմ թեկնածության առաջադրման կամ եթե պետք լինի բացառման միջոցով, որ հայ ժողովուրդն այս տարվա ընթացքում ունենա իրեն պատկանող նախագահ»:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ լրագրողների հարցերին ինքը կպատասխանի հոկտեմբերի 1ին` ժամը 13-ին, Կոնգրես հյուրանոցում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս