Տնտեսությունն ակտիվանում է, իսկ շինարարությունը՝ պասիվանում
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից այսօր հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվար-օգոստոսին տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 8.3%-ով։ Իսկ օգոստոսը հուլիսի համեմատ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 21%։
Արդյունաբերության ոլորտը, գյուղատնտեսության և առևտրաշրջանառության ոլորտները նույնպես գրանցել են, համապատասխանաբար, 13.2%, 10.8% և 2.8% աճ։
Ըստ ԱՎԾ-ի՝ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.5%-ով և կազմել 118 174 դրամ։
Արտահանման աճը կազմել է 11.4%` կազմելով 921.4 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է ընդամենը 3.6%-ով՝ հասնելով 2 մլրդ 686.8 մլն-ի։
Ըստ ԱՎԾ-ի կողմից հրապարակված նախնական տվյալների՝ բացասական ցուցանիշ արձանագրել է միայն շինարարության ոլորտը, որտեղ անկումը կազմել է 4.1%: