Երգչուհի Ջուսը ուշադրության կենտրոնում է
Վերջին օրերին համացանցում, հատկապես շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, լայն քննարկման թեմա է դարձել երգչուհի Ջուսը:
Համացանցում երգչուհու հետաքրքիր սյուժեներով լուսանկարների հայտնվելուն պես, շատերը սկսեցին քննադատել Ջուսին, ոմանք էլ գովեստի խոսքեր են շռայլում նրան` իր համարձակության համար:
Երգչուհուն քննադատում են հիմնականում տեղի շոու-բիզնեսի ներկայացուցիչներն այն բանի համար, որ նա միշտ առանձնանում է իր վառ, համարձակ կերպարներով:
Հայ «աստղերը» համարում են, որ ոչ միշտ է պետք տարբերվել և ոչ հաճախ է պետք «ի ցույց դնել սեփական և դիմացինի մարմնի բարեմասնությունները»:
Համացանցում օգտատերերից մեկն էլ իր պատին հետևյալ գրառումն է թողել. «Մենք Ջուսին սիրում ենք այնպիսին, ինչպիսին, որ կա:
Նրա համարձակ նկարների պետքը կար այսօր»: