«Ոչ թե ադրբեջանցիներն են ցանկանում պատերազմել հայերի դեմ, այլ Ադրբեջանի ղեկավարությունը»

Ադրբեջանի ղեկավարությունը երկիրը պատրաստում է պատերազմի Հայաստանի դեմ: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, արցախյան գոյամարտւ հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: Ըստ նրա՝ պատերազմը սկսելու համար Ադրբեջանին անհրաժեշտ է բանակ, իշխանություն և հասարակական աջակցություն:

«Հասարակական աջակցություն ստանալու համար Ալիևն ազատեց Ռամիլ Սաֆարովին. նախկինում վերջինիս հեղինակությունն ընկել էր: Այժմ հասարակության կարծիքն ավելի բարձրացնելու համար՝ Ալիևին ավանտյուրիստական մի շարք այլ քայլեր է պետք կատարել»,- ասաց Ա. Տեր-Թադևոսյանը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ադրբեջանի հաջորդ քայլը կլինի Ռամիլ Սաֆարովի սպանությունը, որի համար, իհարկե, կմեղադրվեն հայերը. «Արդյունքում ադրբեջանցիները կսկսեն վատ տրամադրվել հայերի նկատմամբ: Ադրբեջանական իշխանությունն այս քայլի կարիքն ունի, քանի որ ոչ թե ադրբեջանցիներն են ցանկանում պատերազմել հայերի դեմ, այլ Ադրբեջանի ղեկավարությունը»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս