Ինքնասպանությունների թիվը նվազեցնելու համար պետությունը պետք է ապահովի հոգեկան առողջության ծառայությունների մատչելիությունը. «Հոգեկան առողջության համազգային ծրագիր է անհրաժեշտ»:
Մանոյանը փորցաշրջան էր անցնում Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Կուբանի» կազմում, սակայն վերջին պահին ակումբն ու ֆուտբոլիստը համաձայնության չեն եկել:
«Ես հիմա ներկայացնելու եմ հանրապետության նախագահին, և եթե քննարկումների ընթացքում լինեն որոշ հարցեր, որոնց վերաբերյալ նախագահը հարմար կգտնի, որ ներկայացվի նախագահի տեսակետները, ես կներկայացնեմ նախագահի տեսակետները»:
«Ժառանգության» համամասնական ցուցակում հաջորդը Թևան Պողոսյանն է։ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ Թևան Պողոսյանը թերևս կդառնա իրենց խմբակցության հերթական պատգամավորը։
«Եվ չեմ կարծում, որ ես պետք է իր հետ համաձայնվեմ կամ չհամաձայնվեմ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը:
Իվան Իվանովը չի կարող մասնակցել Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի Բուլղարիա – Հայաստան հանդիպմանը:
«Այդօրինակ հայտարարությունները վկայում են, որ ՆԱՏՕ-ն դասեր չի քաղել 2008 թվականին Հարավային Կովկասում տեղի ունեցած աղետալի իրադարձություններից և շարունակում Թբիլիսիին ուղարկել քաջալերող ազդանշաններ: Տարածաշրջանի անվտանգության ամրապնդման մեջ իրական ներդրում կարող են ունենալ Ժնևյան բանակցությունների շրջանակներում Վրաստանի կողմից հարևանների հանդեպ ուժի չգործադրման իրավաբանական հստակ երաշխիքները»:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` «Հայանտառ»- ի ենթակայության տակ է գտնվում անտառային հողերի 344.2 հազար հեկտար տարածք, որից անտառածածկ է 277,1 հազար հեկտարը:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով` թեպետ ցուցակով հաջորդ թեկնածուն «հանրային սեկտորի» ներկայացուցիչ Թևան Պողոսյանն է, այնուամենայնիվ, իրենք պետք է որոշեն, թե խորհրդարանում ով կզբաղեցնի կուսակցության առաջնորդի տեղը: Կլինի դա Թևան Պողոյանը, թե մեկ այլ անդամ` Մարտիրոսյանը չմանրամասնեց, քանի որ, նրա խոսքով, այս հարցը կուսակցությունը դեռևս չի քննարկել:
Քադաֆիի մյուս որդին ավելի վաղ փախել էր Նիգեր, որտեղ գտնվում է տնային կալանքի տակ:
Քաթարական Al-Jazeera հեռուստաընկերությունը, որը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող ապստամբներին, հայտարարել է, որ հաքերները` օգտագործելով ընկերության բջջային ահազանգերի ծառայությունը, փորձել են կեղծ լուրեր հաղորդել։
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ անհետաձգելի քննչական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
«Ամեն մարդ պետք ա ինքն իրան աջակցի: Եթե 4 տարի չաշխատի, վերջին մի ամսվա մեջ էդ մարդը ո՞նց ընտրվի: Կարծում եմ, թե դա չի ստացվի: Դե, ես ինչքան էլ գոհ լինեմ, դժգոհ լինեմ, համենայնդեպս, ժողովուրդն է գնահատականը տալիս»,- 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Մեղրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ական թեկնածուի պարտությանը, ասել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ վերջինս, «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ, արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով, որպես կաշառք պահանջել եւ ստացել է հավելյալ գումարներ:
«Այն, որ կուսացությունն իր թեկնածուով է հանդես գալու, դա կարծես թե միանշանակ է, բայց թե թեկնածուն կլինի Ր. Հովհաննիսյանը, թե` ոչ, ինքը պետք է որոշի: Հավանաբար, մինչև սեպտեմբերի վերջ, երբ Ր. Հովհաննիսյանը հանդես գա իր հրապարակային ելույթով, դուք կստանաք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»:
Ջրասույզ եղած նավը, համաձայն տեխնիկական բնութագրերի՝ կարող էր տեղափոխել միայն 14 մարդու, սակայն ողբերգության պահին այնտեղ գտնվել է 40 ուղևոր:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ ասել է, թե Սաֆարովին Ալիևը ոչ թե ներել է, այլ արդարացվել ու հերոսացվել է: «Ցավում եմ, որ աշխարհում կա մի ազգ, որի ներկայացուցիչը կարող է հերոսացվել միայն նրա համար, որ կացնահարում է: Որևէ երկրի նախագահ չի կարող ներում շնորհել մեկ այլ երկրի դատավճռով»,- ասել է Ա. Հովսեփյանը:
Երեկ ավարտվեցին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Արմավիրի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում` Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:
Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քվերակության դնել օրակարգային մի շարք հարցեր:
Լոռիի մարզիի Ախթալա համայնքի ղեկավարի պաշտոնում երեկ կայացած ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը: Ախթալայում գրանցված 2 հազար 223 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 1309-ը: Սուրեն Թամազյանը ստացել է 600 քվե, իսկ Հայկազ Խաչիկյանը` 635:
«Այո, մեզ առավելապես մտահոգում է ԲՀԿ-ական նենգ դրսևորումները ՏԻՄ-երում «ավազակաիշխանության» ամրապնդման գործում, որից բացառություն չէ նաև Երևանի Ավագանու ԲՀԿ խմբակցության և նրա անդամների քառամյա բացարձակ անգործությունը կամ հնազանդությունը ՀՀԿ-ական ապօրինություններին»:
Նամակ-համաձայնագրի այս փոփոխությամբ մոտ 2,5 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է նախատեսվում` Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ-ին դիմում է ներկայացրել՝ իր մանդատից հրաժարվելու մասին։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են գյուղամիջյան ճանապարհները, լցվել տան նկուղները և անասնագոմերը, վնասել՝ գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:
Իսլամական կուսակցության առաջնորդը, որը նախկին վարչապետ Այյադ Ալաուիի լիբերալ-հայերասիրական «Ալ-Իրաքիա» կուսակցությունից է, մեղադրվում է անվտանգության աշխատակիցների և շիա ուխտագնացների վրա հարձակմանն առնչություն ունենալու մեջ: Նրան ձերբակալելու օրդեր տալուն հետ, ալ-Հաշիմին թաքնվեց Իրաքյան Քրդստանում` իր մեղքը չընդունելով: Ներկայում նա գտնվում է Թուրքիայում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունները կատարել են 1980 թ. ծնված Կառլեն Ե.-ն և 1980 թ. ծնված Զոհրաբ Ե.-ն:
Հրատարակության տվյալով՝ անկախ մատակարարները գազի գնման դադարեցման մասին նամակ են ստացել անցած շաբաթ:
Իրանը Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադի դաշնակիցն է, այն դեպքում, երբ արևմտյան ու արաբական պետությունները պահանջում են Ասադի հրաժարականը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում “Ֆորդ մոնդեո” մակնիշի 15 ՍՏ 570 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված “Daf” մակնիշի 19 ՍՍ 078 պետհամարանիշի բեռնատարին, այնուհետ7 ծառը կոտրելով՝ բախվել պատին:
Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով` ձայների նախնական հաշվարկի արդյունքում ստացվել է հետևալ պատկերը՝ Տարոն Ապրեսյան՝ 2421, Տիգրան Գրիգորյան՝ 1287, Կարեն Թումանյան՝ 4249, Էդիկ Կարախանյան՝ 13 հազար 091 և Սամվել Դարբինյան՝ 21 հազար 321 ձայն: