
ԱԺ արտահերթ նիստ` սեպտեմբերի 5-ին

«Pastinfo.am»-ի տեղեկություններով, չի բացառվում, որ սեպտեմբերի 5-ին հրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Ադրբեջան տեղափոխելու և Հեյդար Ալիևի կողմից նրան ներում շնորհելու հետ կապված հարցը քննարկելու նպատակով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կայացած ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս Հայաստանի կողմից այս փաստի կապակցությամբ ձեռնարկվելիք քայլերի, մասնավորապես, նշել էր, թե «ճիշտ կլինի, որ ՀՀ Ազգային ժողովը նիստ գումարի և այս հարցը քննարկի»: Նույն օրը Հայաստանը պաշտոնապես կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը: