
Հայաստանը գլխավորեց մրցաշարային աղյուսակը. Ստամբուլ 2012

Քիչ առաջ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական կայքը հրապարակեց մրցաշարային աղյուսակներն ու 6-րդ տուրի զույգերը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որն այսօր 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, պարտության մատնելով Ուկրաինային, վաստակած 10 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական: 6-րդ տուրում մեր ընտրանին ուժերը կչափի Ռուսաստանի հետ, որը միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջում Հայատանին: 3-րդ տեղ բարձրացավ Ադրբեջանի հավաքականը, որն առաջատարներից ետ է մնում 1 միավորով:
Հայաստանի կանանց հավաքականն այսօր Անգլիային հաղթելուց հետո 44-րդ տեղից բարձրացավ 32-րդ հորիզոնական և հաջորդ տուրում ուժերը կչափի արգենտինուհիների հետ: Կանանց մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ռուսաստանի հավաքականն է` 10 միավոր:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը