ԲՀԿ երիտմիությունը դատապարտում է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և այնտեղ մարդասպանին ներում շնորհելու փաստը:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը դատապարտում է ԵՄ անդամ երկիր Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ կայացած հանցագործ եւ խայտառակ գործարքը եւ կոչ անում միջազգային հանրությանը հստակ գնահատական տալ Հունգարիայի իշխանությունների կատարած աններելի քայլին».,- ասված է հայտարարության մեջ։