
Վրացահայերի ցույց՝ Թբիլիսիում Հունգարիայի դեսպանատան առջև

Թբիլիսիում Հունգարիայի դեսպանատան առջեւ Վրաստանի հայկական կազմակերպությունները սեպտեմբերի 1 –ին բողոքի ակցիա են անցկացվել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետ կապված:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, ակցիայի մասնակիցները Հայաստանի եւ Վրաստանի դրոշներով հավաքվել են դեսպանատան շենքի առջեւ` «Հունգարական իշխանությունները պատիվը վաճառել են նավթի դիմաց», «Քնած հայ սպային սպանած ադրբեջանցի հրեշն ազգային հերոս է դարձել» անգլերեն պաստառներով:
Ակցիայի կազմակերպիչները բողոքի նոտա են ընթերցել` Հունգարիայի իշխանությունների գործողությունների հետ կապված եւ այն հետո գցել դեսպանատան փոստարկղը:
Հավաքվածները հարգել են զոհված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակը, եւ այրել Սաֆարովի լուսանկարները: