Հայաստանի հավաքականը հաղթում է հիմնական մրցակիցներից մեկին. Ստամբուլ 2012
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին (3), որ թիմային վարկանիշով զիջում է միայն 2 հավաքականի` Ռուսաստանին (1) և Ուկրաինային (2), 2.5:1.5 հաշվով առավելության հասավ վերջինիս նկատմամբ և 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:
Առաջին խաղատախտակի վրա 40-րդ Օլիմպիադայի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտության մատնեց Ուկրաինայի հավաքականի առաջատար Վասիլի Իվանչուկին, իսկ մյուս 3 տախտակների վրա մեր շախմատիստները` Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը, կարողացան ոչ-ոքի խաղալ և ապահովել Հայաստանի հավաքականի շատ կարևոր հաղթանակը:
Հաջորդ տուրում մեր տղաներն ուժերը կչափեն մյուս հիմնական մրցակցի` Ռուսաստանի ընտրանու հետ, որը նույն` 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Հունգարիային և կրկին իր ակտիվում 5 հաղթանակ ունի: Մյուս բոլոր հավաքականներն արդեն միավորներ են կորցրել:
Հայաստան | վարկ. | 2.5-1.5 | Ուկրաինա | վարկ. |
Լևոն Արոնյան | 2816 | 1:0 | Վասիլի Իսվանչուկ | 2769 |
Սերգեյ Մովսեսյան | 2698 | 0.5:0.5 | Ռուսլան Պոնոմարյով | 2734 |
Վլադիմիր Հակոբյան | 2687 | 0.5:0.5 | Անդրեյ Վոլոկիտին | 2709 |
Գաբրիել Սարգսյան | 2693 | 0.5:0.5 | Պավել Ելյանով | 2693 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը