Մարկ Սաղաթելյան. «Այսօր վթարից հետո առաջին անգամ ոտքի եմ կանգնել»
Այսօր Մարկ Սաղաթելյանի ծննդյան օրն է: Շոումենի 41-րդ տարեդարձը նշանավորվել է նրանով, որ վթարից հետո առաջին անգամ կարողացել է ոտքի կանգնել:
«Այսօր վթարից հետո առաջին անգամ ոտքի եմ կանգնել: Վերածնված մարդու աննկարագրելի զգացողություններ ունեմ: Եվս մեկ անգամ շնորհակալություն կողքիս լինելու համար»,- Facebook-ի իր էջում գրել է նա:
Ինչպես հայտնի է, հունիսի 22-ի գիշերը շոումեն Մարկ Սաղաթելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, «Թաթա Փրոդաքշնի» նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը ավտովթարի էին ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Հումորիստը ծննդյան տարեդարձի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել, որոնց իր արձագանքը հետևյալն է.
«Սիրելի ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, իսկական երջանկություն է, որ կաք իմ կյանքում: Շնորհակալ եմ շնորհավորանքների եւ, իհարկե, այն աջակցության համար, որ ստացել եմ ձեզնից երկու եւ կես ամսվա ընթացքում»: