Ահաբեկչության պետական հովանավորման դասական օրինակ Հաագայի դատարանի համար

Ահաբեկչությունն այսօր տարածված հանցատեսակ է դարձել ողջ աշխարհում: Այն խստորեն դատապարտվում է միջազգային հանրության կողմից, Ամերիկայի Միացյալ նահանգները հսկայական ժամանակ ու միջոցներ վատնեց Ալ Քաիդայի դեմ պայքարելու ու դրա ղեկավարին ոչնչացնելու համար: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ահաբեկչության օջախներ են որոնում Աֆղանստանում, Պակիստանում, մինչդեռ Ադրբեջան կոչվող պետությունը ահաբեկչության ու մարդասպանության պետական մակարդակի հասցված ու միջազգային մասշտաբներ ընդգրկած գործելաոճը կարող է ուսուցողական ձեռնարկի դեր կատարել աշխարհի ցանկացած ոճրագործ վարչակարգի կամ ահաբեկչական խմբավորման համար: Դրա վառ օրինակը հայ սպային կացնահարած ու դրա համար ցմահ ազատազրկված ոճրագործ ադրբեջանցու գաղտնի տարհանձնումն էր  Ադրբեջանին և նրա անհապաղ ազատ արձակումը: Եվ ահա ահաբեկչության հովանաորումը նոր ու ավելի այլանդակ դրսևորումներ է ստանում այդ երկրում:

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դավադրաբար Հունգարիայից Ադրբեջան արտահանձնված ոճրագործ Ռամիլ Սաֆարովին բնակարան է նվիրել և վճարել 8 տարվա աշխատավարձ: Մինչ այդ էլ այդ երկրի պաշտպանության նախարարը մայորի կոչում էր շնորհել հանցագործին:

Սա Հաագայի դատարանի համար դասական օրինակ ու պատրաստի նյութ է պետական ու ռազմական հանցագործության մասին:

Տեսանյութեր

Լրահոս