
Գոռ Վարդանյանը ավտովթարի է ենթարկվել ԱՄՆ-ում

Օգոստոսի 28-ին, Լոս Անջելեսի Hollywood Losvelis փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Հակառակ երթուղով ընթացող ավտոմեքենան դուրս գալով երթուղուց, հարվածել է Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, Golden PointProdaction-ի հիմնադիր նախագահ, կինոռեժիսյոր և դերասան` Գոռ Վարդանյանի ավտոմեքենային: Այս մասին գրել է 1lur.am կայքն ու ավելացրել, որ մեքենայում եղել է նաև Գոռ Վարդանյանի կինը` երեխաների հետ միասին: Նշվում է, որ ստացած մարմնական ծանր վնասվածքներով` նրանք տեղափոխվել են հիվանդանոց և ներկայումս ստանում են ստացիոնար բուժում: