Ադրբեջանի ԱԳ նախարարը ևս մեկնում է Փարիզ

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 3-ին այց կկատարի Փարիզ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:

Փարիզում Մամեդյարովը կհանդիպի Մինսկի ԵԱՀԿ խմբի անդամների հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրները:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ սեպտեմբերի 2-ին է մեկնելու Փարիզ:

ՀՀԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 2-ին նախատեսված է նրա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930