Ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանությունում ստացված ահազանգերը. ամենաշատը ահազանգել է «Բարև Երևան» դաշինք
(06.05.2013 թ. ժամը 14:30-ի դրությամբ)
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:
ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Թեժ գիծ»՝ 54 ահազանգ:
Նշված դեպքերից`
– ընտրակաշառք – 40,
– ոչ սահմանված կարգով քվեարկելը – 1,
– ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը – 16,
– ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը – 13,
– մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը – 22,
– թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը – 18,
– քվեարկության գաղտնիությունը խախտելը – 6
– այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում և այլ խախտումներ/ – 27:
Ահազանգերը ստացվել են`
– ՀՅԴ – 11,
– «Բարև Երևան» դաշինք, «Ժառանգություն» – 12,
– «Հայ Ազգային Կոնգրես» – 6,
– «Օրինաց երկիր» – 1,
– «ԲՀԿ»- 2,
– Այլ աղբյուր /ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և քաղաքացիներ/ – 111:
Ըստ տարածքների`
Կենտրոն – 5 դեպք,
Մալաթիա – 34 դեպք,
Արաբկիր – 28 դեպք,
Քանաքեռ – 18 դեպք,
Շենգավիթ – 16 դեպք,
Նոր Նորք – 9 դեպք,
Էրեբունի – 7 դեպք,
Մաշտոց – 26 դեպք:
Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:
4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրեսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով (կրկնակի քվեարկության փորձ):