Ռադիկ Մարտիրոսյան. Երիտասարդների այն արտահոսքը, որ կար 90-ականների սկզբին, այսօր չկա (տեսանյութ)
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, ինչպե՞ս եք պատկերացնում երիտասարդ գիտնականների ներգրավվումը գիտության բնագավառում, ասաց, թե երկու խնդիր կա, որոնք լուծելու դեպքում երիտասարդը կգնա դեպի գիտություն: Առաջինը՝ գիտական աշխատանքը պետք է գրավիչ լինի, և երկրորդ՝ նա պետք է ունենա սոցիալական երաշխիքներ, նա պետք է հավատա, որ կարող է ապագայում ընտանիք կազմել և ինքնուրույն կազմակերպել իր կյանքը և պիտանի մարդ դառնալ հասարակությանը:
«Ուրեմն՝ մենք պետք է աշխատանքը դարձնենք գրավիչ, որ ցանկություն լինի գալ մեզ մոտ աշխատելու, մյուս կողմից՝ պետությունը և մենք, այստեղ միայն պետությունը չի, պետք է ստեղծենք նորմալ ապրուստի, աշխատանքի պայմաններ, որ գրավիչ լինի, սա է հիմնականը»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը` նշելով, որ եթե չկարողանան այդպես անել, ապա ավելի շատ վտանգավոր երևույթներ կարող են առաջանալ:
Մանրամասները դիտեք 168.am-ի տեսանյութում: