Բաժիններ՝

«Հյուսիս-հարավ». ՀՀ կառավարության անգործությունը հարկատուներին արժեցել է 0.5 մլն դոլար

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի կատարման ընթացքում այս տարվա հունիսի 1-ի դրությամբ ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ) վճարել է 163,685.99 ԱՄՆ դոլար տոկոսավճար, որից 156,564.89 դոլարը՝ Ծրագիր 1-ի տոկոսավճարներն են, 7,121.1 դոլարը՝ Ծրագիր 2-ի տոկոսավճարները: Ինչպես 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչ օրս վարկի հետ կապված տույժեր ու տուգանքներ չեն եղել:

Սակայն տոկոսավճարները չեն էականը, դրանք տրամաբանության շրջանակներում են: Առավել կարևոր է այն, որ մինչ օրս ՀՀ կառավարությունն ԱԶԲ-ին Ծրագիր 2-ի գծով (վարկի չափը՝ 170 մլն դոլար) վճարել է 425,026.4 ԱՄՆ դոլար պարտավճար (Ծրագիր 1-ով հատկացված 60 մլն դոլարը արտոնյալ վարկ է և դրա նկատմամբ պարտավճար չկա): Ըստ պայմանագրի՝ այս պարտավճարը հաշվարկվում է վարկային ծրագրով նախատեսված, սակայն չօգտագործված և ԱԶԲ հաշիվներում մնացած գումարի նկատմամբ՝ տարեկան 0.15%: Այսինքն, կառավարության անգործության պատճառով ՀՀ հարկատուներս ԱԶԲ-ին վճարել ենք մոտ 0.5 մլն դոլար: Եվ սա միայն սկիզբն է:

Ամբողջական հրապարակումը՝ «168 Ժամ» թերթի վաղվա համարում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս