Բուրգերը՝ որպես արվեստ (լուսանկարներ)
Fat & Furious Burger անունով զվարճալի կայքի հեղինակներ, ազգությամբ ֆրանսիացի երկու դիզայներներ` Թոմն ու Քվենթինը, կայքում տեղադրել են իրենց պատրաստած ամենայուրօրինակ բուրգերները: Թեպետ կոտլետն ու բուլկին ամենևին ֆրանսիական ուտեստ չեն, այնուամենայնիվ, նրանք կարողացել են արագ սննդի այս տեսակը վերածել իսկական մշակույթի:
«Մեզ համար միշտ դժվար է եղել ամեն անգամ ճաշին ընտրություն կատարել, և սկսեցինք խոսել դրա միասին: Ժամանակի ընթացքում այն դարձավ իմպրովիզի առարկա»: Թոմի և Քվենթինի պատրաստած յուրօրինակ բուրգերները, բնականաբար, նախատեսված են ուտելու համար, որոնց համար մթերքները դիզայներները գնում են մոտակա սուպերմարկետից: Եվ այսպես.
Բուրգեր «Մարիա Անտուանետա». հիմնական բաղադրամասերը` ծովախեցգետին, կարմրախայտ, պիստակ, հալած պանիր:
«Սպիտակը՝ սպիտակի վրա». հավի կրծքամիս, տապակած կամամբեր պանիր, մեղր, մարինացված սոխ, շամպինիոն:
«Յուղոտ Սանտա». մանրացված բեկոն, թզի կոնֆետին, եղնիկի մսի սթեյք:
«Կոկոբուրգեր». սպանախ, մանրացրած տավարի մսի սթեյք, ձու (ցանկալի է՝ ձիու):
«Բոնդ-բուրգեր». սև խավիար, սխտոր, լորի ձու, թթվասեր:
«Դեյվիդ-բուրգեր». հիմնական բաղադրամասերը` գրիլի վրա տապակած քունջութով բուլկիներ, խոզապուխտ, պոմիդոր, պղպեղ, 37 տարմա չեդդեր պանիր:
Գաղտնագրված բուրգեր. մանգո, մորի, վինեգրետի սոուս պատրաստված ձիթայուղով, թուրինջ, լիմոն, մեղր:
«Բուրգեր Նիլ Արմստրոնգ». տանձ, կաթնային կրեմ-պանիր, կոկոսի քերուկ, լուսնային սնկեր:
«Հայելային բուրգեր». տավարի մսի սթեյք, նարնջագույն լոլիկ, տանձ, ընկույզ, սոխի մուրաբա:
«Հավայան բուրգեր». խոզի տապակա` անանասի և կարամելի հյութով, հալած չեդդեր, մարինացված բանջարեղեն. ամերիկյան Տոբասկո սոուս:
«Սեքս լողափին». գվակամալո սոուս, ծովածեցգետիններ, կոկտեյլային սոուս: