Ռադիկ Մարտիրոսյանը` գիտնականների աշխատավարձի, Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի անուններով օֆշորային ու արտասահմանյան բանկերում առկա հաշիվները գիտությանը փոխանեցելու առաջարկի մասին (տեսանյութ)

ՀՀ ԳԱԱ Ռադիկ Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է գիտական աստիճանի հավելավճարներին, մասնավորապես այն հարցին, թե ե՞րբ են գիտական աստիճանի համար տրվող հավելավճարներ ավելանալու թոշակներին: «Ընդհնարապես մեր գիտական աշխատողների սոցիալական խնդիրները մենք չենք կարողացել մինչև հիմա լուծել: Նույնիսկ եթե հիմա նայում ենք, ամենացածր մակարդակի աշխատավարձ ստացող խավը մեր գիտության բնագավառի աշխատողներն են»,- ասաց նա` նշելով, որ ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովին ՀՀ նախագահի ներկայությամբ բարձրացվել է այդ հարցը և Սերժ Սարգսյանը հատուկ նշել էր, որ այդ խնդիրը պետք է լուծվի:

Նա խոսել է նաև նաև գիտնականների աշխատավարձերի, ինչպես նաև՝  «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի առաջարկի մասին, որով վերջիններս առաջարկում էին, որպեսզի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը հրապարակավ հայտարարեն, որ իրենք լիազորվում են ցանկացած օֆշորային ու արտասահմանյան բանկերում առկա իրենց անունով բացված հաշիվները փոխանցվեն գիտության ֆինանսավորմանը:

«Այնտեղ կան շնորհալի երիտասարդներ, որոշ երիտասարդներ էլ շտապում են իրենց կարիերայում, և ռեալությունը ցանկալիի հետ խառնում են»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը՝ հավելելով, թե երիտասարդին «վայել չէ բամբասանքով զբաղվելը»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս