Եթե օֆշորային սկանդալի հարցը հասնի դատարան, Հրայր Թովմասյանը փաստաբան չի լինի
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվել է՝ եթե հայտնի օֆշորային սկանդալի գործը հայտնվի դատարանում, արդյոք նա անվճար կպաշտպանի՞ սկանդալի կիզակետում հայտնված անձանց շահերը:
Ի պատասխան նախարարն ասել է, որ եթե օրենքը կարդացած լիներ, ապա կիմանար, որ դատարաններում կողմերի շահերը կարող է պաշտպանել միայն փաստաբանը:
Կայքը հիշեցնում է, սակայն, որ երբ նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը Սերժ Թանկյանին ուղարկված նամակում նշել էր, թե ընտրություններն ինքն է կազամկերպել, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը այս արտահայտության համար դիմել էր ՍԴ, որտեղ Սերժ Սարգսյանի շահերը պաշտպանում էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով այդ ժամանակ գտնվում էր արձակուրդում:
Կարդացեք այստեղ.