Գործարար պատգամավորը լքեց ՕԵԿ-ը

Կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ ինքը պատշաճ կերպով տեղեկացրել է ՕԵԿ խմբակցությանը, որ դուրս է գալիս խմբակցությունից և ինքը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ասաց, որ Կ. Բաթոյանը գործարար պատգամավոր է, ապա դիմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, հայտարարեց. «Պարոն Աբրահամյան, և պարոն Խաչատրյան, դուք այս երեք օրերին այնպիսի թատրոն բեմականացրեցիք ԱԺ դահլիճում՝ համագործակցության կոչեր անելով, այնպիսի իրավիճակ ստեղծեցիք, որ գործարար պատգամավորը չի կարողանում քվեարկել այնպես, ինչպես ինքն է ուզում և նա պարտադրված է քվեարկում»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս