Կցուցադրվի Ատոմ Էգոյանի՝ Հայաստանում կոռուպցիայի մասին «Լուսավորիչը» ֆիլմը

Կոռուպցիային նվիրված համաժողով սփյուռքում։ Առաջին անգամ կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Լուսավորիչը» ֆիլմը Հայաստանում կոռուպցիայի մասին:
«Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղը մայիսի 31-ին կազմակերպում է համաժողով «Կոռուպցիան Հայաստանում։ Հաղթահարման ուղիները և սփյուռքի դերը» թեմայով: Համաժողովի ժամանակ բազմակողմանիորեն քննարկվելու են կոռուպցիային վերաբերող խնդիրներ, ելույթներով հանդես կգան Սփյուռքի և Հայաստանի քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկող հարցերի շարքում են լինելու Հայաստանում քաղաքական և տնտեսական կոռուպցիայի ազդեցության, մարդու հիմնարար իրավունքների խախտումների, երկրից արտագաղթի, ինչպես նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի փոփոխման հարցում սփյուռքի դերի ու մասնակցության հարցեր։

Համաժողովի ժամանակ Ատոմ Էգոյանը առաջին անգամ կներկայացնի Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ նկարահանած իր ֆիլմը։ Ֆիլմը վերնագրված է «Լուսավորիչը», որի ցուցադրումից հետո Ատոմ Էգոյանն անձամբ կպատասխանի հրավիրված մասնակիցների հարցերին։

«Հայկական Վերածնունդ»
Տորոնտո, Կանադա

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս