Ազատության շունչն աբստրակցիայում (լուսանկարներ)
Հասմիկ Սևոյանի աբստրակտնկարների ներդաշնակ գույները տասնօրյա ցուցահանդեսի ընթացքումՀայաստանի Նկարիչների միության ցուցասրահը պարուրել էին նոր շնչով: Մայիսի 7-16-ն ընկած ժամանակահատվածում աբստրակտ արվեստի սիրահարները մեծ ցուցասրահում հնարավորություն ունեին վայելելու նկարչուհի Հասմիկ Սևոյանի վերջին երկու տարիներին ստեղծած յուրօրինակ նկարները:
Մշակութաբան Ռուբեն Անգալադյանի կարծիքով՝ ցուցահանդեսն անկասկած հիանալի էր, բայցև նա նկատեց, որ սա ոչ մեր այսօրվա Երևանի համար է. «Որպես աբստրակցիայի ցուցահանդես՝ եզակի է. սա հասունացած գեղանկարչություն է, որի հետևում գոյություն ունի և՛ միտք, և՛ խորը զգացմունքներ, և՛, ամենակարևորը՝ ինտելեկտուալ ուղղվածություն: Սա մեր այսօրվա Երևանի համար չէ, ավելի բարձր է. այսօրվա Երևանը բավականին ցածր ինտելեկտուալ մակարդակ ունի՝ 80-ականների համեմատ»:
Ցուցահանդեսի փակման օրը նկարչուհու շուրջն էին միավորվել արվեստասեր ընկերներն ու հարազատները, ովքերհիացածնրաարվեստով՝ տոնում էին օրն ու բարեմաղթանքներհղումՀասմիկ Սևոյանին: Նկարչուհին առաջին անգամ էր ցուցադրում իր աշխատանքները Հայաստանինկարիչների միությունում: Ցուցասրահում ներկայացված էր ավելի քան 50 աբստրակտ գործ:
Մեզ հետ զրույցի ժամանակ նկարչուհի Մարինե Մելանյանը նշեց. «Իր համար սա պարզապես ազատության դրսևորում է, այստեղ զուտ էմոցիաների և հոգևոր վիճակի դրսևորում է: Նա նախ՝ բարձրագույն կարգի պրոֆեսիոնալ է. ունի լավագույն նկարչական կրթություն և տիրապետում է բոլոր ոճերին: Նա անընդհատ փոփոխվում է. նկարում է տարբեր ոճերով, որում էլ կայանում է իր մեծությունը: Այստեղ չենք կարող տեսնել ոչ մի ներդաշնակության բացակայություն, որովհետև բարձր էսթետիկական մակարդակից է սա արվում: Այս ամենը գեղեցկություն ստեղծելու նպատակ չէ, սա ընդամենն այս լեզվական ձևի մեջ ազատության ձեռքբերման ճանապարհ է: Սա դիզայն չէ, սա գեղեցկություն չէ, սա ազատություն է»:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ հեղինակի