Բաժիններ՝

Շանթ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Շանթ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մայիսի 21-ին քրեական գործն ընդունվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթ:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

Արթուր Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս և 316-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ալեք Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

Կարդացեք նաև

Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր):

Ավետիս Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

Հայկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, և առանց իրացնելու նպատակի` ապօրինի պահել է զգալի չափով հոգեմետ նյութ (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս և 268-րդ հոդվածի 1-ին մաս):

Լիպարիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

Միսակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
որ նա կատարել է խուլիգանություն (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 1-ին մաս):

Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս և 316-րդ հոդվածի 2-րդ մաս):

Սևակ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր):

Շահեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր):

Վահե Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս և 316-րդ հոդվածի 2-րդ մաս):

Վարդան Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս