Բաժիններ՝

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Հարությունյանը չի քանդել բերանի կարերը

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Հարությունյանը չի քանդել բերանի կարերը, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ բժիշկներն առայժմ Դ. Խաչատրյանի վիճակը գանահատում են բավարար:

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը մայիսի 8-ից կարել է բերանն ու հացադուլ է հայտարարել: Դ. Խաչատրյանն արդարություն է պահանջում. նա նույն օրը՝ մայիսի 8-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումում նշել էր, որ ինքը սպանություն չի կատարել. «Ես ընդունում եմ, որ իմ կատարածը հանցագործություն է, սակայն ես սպանություն չեմ կատարել, այդ մեկ կրակոցն էլ` մոտ 30 մետր հեռավորությունից, այն էլ` երբ զենքը գտնվել է գոտկատեղիս հատվածում, և որի պատճառով վնասվել են իմ երկու մտերիմ ընկերները, պատահականության արդյունք է, ինչը հաստատվեց ամբողջ դատաքննության ընթացքում:

Հասկանում եմ, որ այնուամենայնիվ, այդ ամենը իմ սխալ գործողությունների հետևանք է, դրա համար էլ խնդրում եմ, որպեսզի երաշխավորեք և ապահովեք արդար դատաքննության իմ իրավունքը: Ես միայն արդարություն եմ խնդրում»:

Լուսանկարը՝ aravot.am-ի

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս