Բաժիններ՝

Հարց բժշկին. ամուսնանալ շաքարային դիաբետով հիվանդ տղամարդու հետ կամ ոչ…

Հարց: Ես պատրաստվում եմ ամուսնանալ 35 տարեկան տղամարդու հետ, որը տառապում է շաքարային դիաբետով շուրջ 8 տարի: Մտահոգ եմ իմ ապագա ամուսնական կյանքի վերաբերյալ և՛ սեռական և՛ պտղաբերության առումով: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Շատ դժվար հարց է, որն ունի բժշկական և մարդկային կողմեր: Շաքարային դիաբետը տղամարդկանց մոտ ունի մի շարք բարդություններ: Էրեկտիլ դիսֆունկցիան հանդիպում է շաքարախտով հիվանդների շուրջ 25-75 տոկոսի մոտ: Շաքարային դիաբետի ժամանակ այն հանդիպում է ավելի վաղ տարիքում: Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է լինել շաքարային դիաբետի վաղ ախտանշաններից մեկը, հատկապես մինչև 45 տարեկան տղամարդկանց մոտ: Հետադարձ սերմնաժայթքումը նույնպես հաճախ է հանդիպում շաքարային դիաբետի ժամանակ և կարող է բերել տղամարդու անպտղության: Իհարկե, գոյություն ունի սեռական ֆունկցիայի խանգարումների համապատասխան բուժում: Շատ կարևոր է նաև հիվանդի գլյուկոզայի մակարդակի կարգավորումը, նյարդային և անոթային բարդությունների կանխարգելումը, հոգեբանական օգնությունը, էնդոկրինոլոգի և ուռոլոգի բուժական համագործակցությունը:

ՌԱՖՖԻ Հ. ՋԱՆԵՑՅԱՆ
ուռոլոգ

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս