Քառյակը որոշել է չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը

Այսօր առավոտյան տեղի է ունեցել խորհրդարանական ոչ իշխանական քառյակի՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն խմբակցությունների համատեղ նիստը, որի ժամանակ քննարկվել է կառավարության ծրագրի նկատմամբ միասնական դիրքորոշում հայտնելու հարցը։

168-ի տեղեկություններով՝ քառյակը որոշել է չմասնակցել քվեարկությանը։

Ըստ էության, սրանով ԲՀԿ-ն կարողացավ քառյակի մյուս կուսակցություններին հերթական անգամ պարտադրել իր դիրքորոշումը, քանի որ մյուս երեք խմբակցությունները մինչև երեկ հակված էին դեմ քվեարկել կառավարության ծրագրին։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031